Սննդամթերքի, մասնավորապես, կաթնամթերքի մասին նախկինում առիթ ունեցել ենք ասելու, որ մի քանի հասկացություններ պետք է տարբերակել. սննդի անվտանգության տեսանկյունից կարող է խնդիր չլինի, բայց որակի և համային տեսակետից կարող է խնդիր լինի, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ձկնաբուծարանների թեմային՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ նախկինում թթվասերի մասով էլ նման հարցեր քննարկվել են. «Դա չի նշանակում, որ այն, ինչ վաճառվում է, մարդու համար վտանգավոր է, խոսքը համային որակական հատկանիշների մասին է»։
Նա նշեց, որ ոլորտում խնդիր կա, միանշանակ դրա վաճառքը պետք է կասեցվի. «Այդ որոշումը չուզենանք էլ՝ չենք կարող չիրականացնել։ Էնպես չի, որ լոլիկը վտանգավոր է մարդու համար, բայց մարդիկ ուտում են ու ասում՝ հիմիկվա լոլիկը համ չունի»։