Իսրայելի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է Սիրիայի հարավում իսրայելական անվտանգության գոտի։
«Ուշադիր հետևում ենք սիրիական ուղղությամբ զարգացումներին. պետք է պատրաստվենք։ Թույլ չենք տա թշնամական ուժերին ամրապնդել դիրքերը մեր սահմաններին»,- նշել է պաշտոնյան։ Նա չի բացառել, որ անհրաժեշտության դեպքում կարող են ուժ կիրառել:
Ավելի վաղ Հրեական պետության ռազմական ինքնաթիռները չորս ավիահարված էին հասցրել Աբու ալ-Դուհուր լքված ռազմական ավիաբազային, որը գտնվում է Սիրիայի Իդլիբ նահանգի արևելյան հատվածում: Դամասկոսը մեղադրել է Իսրայելին օկուպացիոն քաղաքականություն վարելու համար: Իսրայելն էլ մեղադրել է Սիրիային՝ անվտանգային ստատուս քվոն խախտելու և Հալեպից ոչ հեռու գտնվող ավիաբազայում թուրքական զորքերի տեղակայումը թույլ տալու համար:
Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Թոմ Բարաքը, որն «անհարկի էսկալացիա» էր որակել Իսրայելի գործողությունները, հայտարարել է, որ Վաշինգտոնն աշխատում է Իսրայելի, Սիրիայի և Թուրքիայի միջև իրավիճակի լիցքաթափման մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ։
Դիտումների քանակ4