Փաշինյանը տեսե՞լ է, թե՞ ոչ Սարգսյանի` Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվելու թղթերը

https://arm.sputniknews.ru/20260820/pashinjany-tesel-e-te-voch-sargsjani-mets-britaniaji-qaghaqaciutjunic-hrazharvelu-tghtery–105931848.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/1159/71/11597152_60:0:1480:1065_1920x0_80_0_0_36d44279f931f4495acaf69d325332bc.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արմեն սարգսյան, նիկոլ փաշինյան, քաղաքացիություն

արմեն սարգսյան, նիկոլ փաշինյան, քաղաքացիություն

Բաժանորդագրվել

ՀՀ վարչապետը միայն հիշեց, որ այդ թղթերը տեսել է վկայի ներկայությամբ, որը եղել է Թևան Պողոսյանը։

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի` Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվելու մասին թղթերը տեսել է վկայի ներկայությամբ, թեև անձամբ չի վերցրել և ուսումնասիրել դրանք։ Այդ մասին նա ասաց ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ` պատասխանելով լրագրողի համապատասխան այն հարցի ու դիտարկմանը, թե այն ժամանակ նա միայն գրառում արեց, որ ամեն ինչ կարգին է, սակայն հանրությունն այդպես էլ չտեսավ այդ թղթերը, ու կասկածը կա մինչ օրս։

Լրագրողը շարունակեց` հետաքրքրվելով. «Եթե այդ թղթերը չեն հրապարակվել, կարո՞ղ ենք ասել, որ դա գործարք է եղել ու դավադրություն ընդդեմ ՀՀ–ի։ Այս դեպքում առաջանում է ինչպես Արմեն Սարգսյանի` որպես նախագահ լինելու, այնպես էլ ձեր` որպես ՀՀ վարչապետ լինելու լեգիտիմության հարցը»։

«Ես այդ թուղթը չեմ վերցել, սակայն տեսել եմ վկայի ներկայությամբ, դա տեղի է ունեցել «Մարիոթ» հյուրանոցում, Թևան Պողոսյանի հետ ենք եղել, նա այն ժամանակ Արմեն Սարգսյանի կամ խորհրդականն էր, կամ օգնականը։ Չեմ հիշում` էլի է մարդ եղել, թե ոչ։ Նայել ենք այդ թղթերը, ու այդքանով ավարտվել է։ Ես, պարզ է, դրանք չեմ վերցրել, դա է պատմությունը»,– եզրափակեց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ 2018 թ. ապրիլի 26-ին Արմեն Սարգսյանի հետ ունեցած հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում արեց հետևյալ գրառումը․ «Քննարկել ենք Հայաստանում ստեղծված վիճակը և լուծման հնարավոր ուղիները։ Հ.Գ. Պարոն Սարգսյանը իր հետ բերել էր նաև փաստաթղթեր այն մասին, որ ինքը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը կորցրել է 2011 թվականի դեկտեմբերին»։

Leave a comment