Արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը պլանավորում են վերադառնալ Միացյալ Թագավորություն

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

BBC-ի տեղեկություններով, Սասեքսի դուքսն ու դքսուհին ծրագրում են վերադառնալ Մեծ Բրիտանիա վեց տարի անց այն բանից հետո, երբ հրաժարվեցին թագավորական պարտականությունների կատարումից և տեղափոխվեցին ԱՄՆ։

Արքայազն Հարին և նրա կինը՝ Մեգանը, մտադիր են Կալիֆոռնիայից Մեծ Բրիտանիա տեղափոխվել օգոստոսի վերջին՝ Լոնդոնից դուրս գտնվող մասնավոր, այլ ոչ թե թագավորական ռեզիդենցիա։

Նրանց երեխաները՝ յոթամյա արքայազն Արչին և հինգամյա արքայադուստր Լիլիբեթը, սեպտեմբերին պետք է ուսումը սկսեն բրիտանական դպրոցում։

Կարլ III թագավորը տեղափոխության մասին տեղեկացվել է կիրակի օրը, հայտնում է BBC News-ը։ Ներկայումս չկան ծրագրեր, որոնք կապված կլինեն արքայազն Հարիի կամ Մեգանի՝ թագավորական ընտանիքի անդամների պարտականություններին վերադառնալու հետ։

Արքայազն Հարիի ներկայացուցիչը և Բուքինգհեմյան պալատը դեռևս մեկնաբանություններ չեն տվել այս հարցի շուրջ։ Զույգին մոտ կանգնած աղբյուրը հաստատել է լուրերի հավաստիությունը, գրում է Reuters-ը։

Սասեքսի դուքսն ու դքսուհին և նրանց երեխաները թագավորին այցելել էին հուլիսին, սակայն նրանց տեղափոխությունն այդ ժամանակ չէր քննարկվել։

Արքայազն Հարին ընտանիքին բերել է Անգլիա. Կարլ թագավորը տեսել է կրտսեր թոռներին։

BBC-ի տեղեկություններով՝ Կարլ III-ը չգիտեր նրանց տեղափոխության մասին մինչև անցյալ հանգստյան օրերը, սակայն նա ուրախ է մասնավոր կարգավիճակով արքայազնի ընտանիքին ավելի հաճախ տեսնելու հնարավորության համար։

Արքայազն Հարիի և Մեգանի պաշտոնական կարգավիճակի վերականգնում չի սպասվում, նրանք կմնան որպես մասնավոր անձինք։

Leave a comment