Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են․ հիմնանորոգումը կավարտվի նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ․ Ավինյան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ, կից գրելով․

«Հրազդանի Մեծ կամրջի (Կիևյան կամուրջ) հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են:

Աշխատանքների արդյունավետ ընթացքի շնորհիվ՝ կամրջի վերգետնյա հիմնանորոգումը կավարտվի նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ։

Աշխատանքներն իրականացվում են ամբողջ ծավալով՝ շաբաթը 7 օր, 2 հերթափոխով (08:00-ից 20:00՝ 1 ժամ ընդմիջմամբ)»։ 

Տեսանյութն՝ այստեղ

Leave a comment