Գերմանիան ձնագնացներ է նվիրել Հայաստանին

Հասարակություն

Գերմանիան ձնագնացներ է նվիրել Հայաստանին

Հայաստանի կառավարությունը որպես նվիրատվություն կընդունի Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության կողմից նվիրված 325 մլն 408 հազար դրամ արժեքով POLARIS PROSTR S4 Titan մակնիշի 16 միավոր ձնագնաց մեքենաները։ 

   Այն նվիրվել է միջազգային ռազմական աջակցության ծրագրի շրջանակներում՝ ԶՈՒ կարիքների համար օգտագործելու նպատակով: Նշված գույքը Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել Հայաստանում ԳԴՀ դեսպանության կողմից, տեղափոխվել է ՀՀ պաշտպանության նախարարություն եւ վերցվել է ի պահ: Այդ իսկ պատճառով պաշտպանության նախարարությունը նպատակահարմար է գտնում նշված գույքի ընդունումը:

Նախագիծն ընդգրկված է Գործադիր մարմնի վաղվա նիստում։ Նախագիծն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում նախարարը պետք է ապահովվի Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանի հետ գույքի նվիրատվության պայմանագրի կնքումը:

 Որոշման նախագիծը կապված է ապագայի բանակ կառուցելու հետ՝ իր սպառազինությամբ, կառավարման եւ ղեկավարման միասնական ավտոմատացված համակարգով, կազմկառուցվածքով եւ պատերազմավարական եղանակներով և Զինված ուժերի կազմակերպական եւ հաստիքային կառուցվածքի բարելավման միջոցով հասնելու արդյունավետության բարձրացման: 

 

Leave a comment