Ֆուտբոլի Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը սեպտեմբերի 12-ից 19-ը հավաք է անցկացնում ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։ Հավաքի ընթացքում Մհեր Միրումյանի գլխավորած թիմը 2 ընկերական հանդիպում ունի Լիբանանի Մ-17 հավաքականի հետ։
Առաջին խաղում Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է 1:2 հաշվով։ Սամվել Բեգլարյանի գոլին լիբանանցիներից պատասխանել են Ջավադ Մուսլիմանին և Ռամեզ Մոչավրաբը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Լիբանանի դեմ հաջորդ ընկերական հանդիպումը կկայանա սեպտեմբերի 19-ին։