Իտալացի դերասանուհի Օրնելլա Մուտին և նրա դուստրը՝ Նաիկե Ռիվելլին, ցանկանում է ստանալ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն։
Մայրն ու դուստրն արդեն ներկայացրել են դիմումը։ «Մենք դիմում ենք Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար, որպեսզի իսկապես կարողանանք մեզ տանը զգալ։ Մենք ռուսական արմատներ ունենք և չենք կարող հրաժարվել մեր ծագումից, մեր ընտանիքից ու մեր ընկերներից», – ասել է Ռիվելլին։