Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը հայտարարել է, որ երկիրը երբեք չի ենթարկվի օտարերկրյա թելադրանքին և կպահպանի իր ազգային ինքնիշխանությունը։
«Մեքսիկան երբեք ոչ մեկի գաղութը կամ պրոտեկտորատը չի լինի։ Մեքսիկան չի խոնարհվում, ծնկի չի գալիս և երբեք չի վաճառվում»,- ասել է երկրի ղեկավարը՝ Անկախության համար պայքարի մեկնարկի 216-րդ տարեդարձի առթիվ անցկացվող ավանդական ռազմաքաղաքացիական շքերթի ժամանակ։
Շեյնբաումը պատմական զուգահեռներ է անցկացրել՝ նշելով, որ դարեր շարունակ մեքսիկացիները ստիպված են եղել դիմակայել արտաքին միջամտությանն ու օտարերկրյա կառավարում պարտադրելու փորձերին։ Նրա խոսքով՝ «հիշողությունը ազատ ժողովուրդների հոգին է», իսկ երկրի պատմությունը սովորեցնում է, որ «ազատությունը նվաճվում է, ինքնիշխանությունը պաշտպանվում, իսկ արդար և արժանապատիվ հայրենիքը կառուցվում է ամեն օր»։
Նախագահն ընդգծել է նաև ներքաղաքական պայքարի շարունակականությունը։ Նա նշել է, որ ամբողջ 19-րդ դարի ընթացքում, «ինչպես նաև այսօր», Մեքսիկայում հակադրվել են զարգացման երկու նախագծեր՝ լիբերալ-հանրապետականն ու պահպանողականը, որի կողմնակիցները հուսահատության պահերին «ողջունել են օտարերկրյա միջամտությունը»։
Հետևեք մեզ՝ այստեղ