Գիշերը ԱՄՆ-Իրան փոխադարձ հարվածները շարունակվել են

«Ազատություն». ԱՄՆ-ի և Իրանի զինված ուժերը հրթիռային և դրոնային ուժգին հարվածներ են փոխանակել գիշերվա ընթացքում, հայտնում է Reuters-ը։

ԱՄՆ զինված ուժերը շարունակել են հարվածել Իրանում գտնվող թիրախների, տեղեկացրել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը՝ հավելելով, որ հարվածների նպատակն է կանխելու «Հորմուզի նեղուցում նավերի վրա հարձակումը»:

Հաղորդվում է, որ ամերիկյան ուժերը մի քանի տասնյակ թիրախների են հարվածել։

Իրանական պետական IRNA լրատվականի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի հարվածները խոցել են Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Մահշահր քաղաքի գյուղատնտեսական ջրային պոմպակայանը։ Մեկ մարդ զոհվել է, ևս չորսը՝ վիրավորվել։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Հորդանանում, Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան ռազմական թիրախներին և բազաներին, այսօր հաղորդել են պետական լրատվամիջոցները։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հրթիռային և դրոնային հարվածներ են հասցրել հորդանանյան ռազմաբազաներից մեկի վառելիքի պահեստին և սպառազինության դեպոյին։ Հրդեհ է բռնկվել։

Իրանն այսօր հայտարարել է ևս մեկ նավ չեզոքացնելու մասին։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment