Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սեպտեմբերի 11-ի երեկոյան Ֆրանսիայի Կլեոն քաղաքի մոտակայքում TER տարածաշրջանային գնացքը դուրս է եկել ռելսերից։ Գնացքում եղել է 186 ուղևոր. տուժել է 44 մարդ, իսկ մեկ ուղևորուհու անհրաժեշտ է եղել ուղղաթիռով տեղափոխել դեպքի վայրից։
Ինչպես հայտնում է BFMTV-ն՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրը, վթարի պատճառ կարող էր դառնալ դիտավորյալ միջամտությունը։ Գնացքը շարժվել է ժամում մոտ 140 կմ արագությամբ, երբ բախվել է ռելսերի վրա գտնվող մետաղյա առարկայի և դուրս եկել ռելսերից։ Գնացքավարի մոտ ալկոհոլի և թմրանյութերի առկայության ստուգումները բացասական արդյունք են տվել։