Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարել է, որ կազմակերպությունը կքննարկի 2030 թվականի աշխարհի առաջնությունը 64 թիմով անցկացնելու հարցը։
«ԱԱ-2026-ից հետո պետք է մտածել 64 թիմերի մասնակցության մասին։ Մունդիալը միայն Եվրոպայի ու Հարավային Ամերիկայի հավաքականների համար չէ։ Աշխարհի առաջնության մասին երազելու հնարավորություն պետք է ունենա ամբողջ աշխարհը։
Եթե ոչ մեծ թիմերին չտաս աշխարհի առաջնությանը մասնակցելու հնարավորություն, նրանք զարգացման խթան չեն ունենա»,- Ինֆանտինոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
Հիշեցնենք, որ առաջին անգամ աշխարհի առաջնությանն անցկացվում է 48 թիմով։