Հասարակություն
12.09.2026 | 14:49
Սեպտեմբերի 11-ին հաղորդվել էր 2011 թվականին ծնված Անի Գևորգյանի անհետ կորելու մասին, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության և Կոտայքի ու Արտաշատի բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում Անի Գևորգյանը Բյուրեղավանի հասցեներից մեկում հայտնաբերվել է։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: