Երևանի Կենտրոնում փոշու մակարդակը թույլատրելիից բարձր է եղել (PAN.am)

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է սեպտեմբերի 2-8-ն Երևանում իրականացված մթնոլորտային օդի որակի դիտարկումների արդյունքները։

Փոշու պարունակությունը սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է Կենտրոն վարչական շրջանում՝ սեպտեմբերի 2-ին և 7-ին։

Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջաններում փոշու պարունակության սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի գերազանցումներ չեն արձանագրվել։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է Կենտրոնում՝ սեպտեմբերի 8-ին։

Արաբկիրում և Շենգավիթում ազոտի երկօքսիդի պարունակությունը թույլատրելի սահմանը չի գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակության դեպքում ևս սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի գերազանցում չի գրանցվել։

Leave a comment