Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Բադալյանը, հիմնադրամի աշխատակիցները հուլիսի 10-ին հանդիպել են Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ երկարությամբ ճանապարհի շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայություններ մատուցող կազմակերպության թիմի ներկայացուցիչների հետ։
Ինչպես տեղեկանում ենք Հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր։
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել շինարարության որակին, աշխատանքների կատարման ժամանակացույցին, ընթացիկ այլ հարցերի։