«Մարտի 1–ի» գործով նիստն ընդմիջվեց. դատախազի ինքնազգացողությունը վատացավ

https://arm.sputniknews.ru/20261016/marti-1i-gvortsvov-nistn-yndmijvec-datakhazi-inqnazgacvoghutjuny-vatacav-108194754.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/10/108193276_86:0:1046:720_1920x0_80_0_0_efc36303ae361168a56ee7e51f40c1fb.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, դատախազ, յուրի խաչատուրով, «մարտի 1»-ի գործը, «մարտի 1–ի» գործով դատավարություն, տեսանյութ, տեսանյութեր, видео

հայաստան, դատախազ, յուրի խաչատուրով, «մարտի 1»-ի գործը, «մարտի 1–ի» գործով դատավարություն, տեսանյութ, տեսանյութեր, видео

Բաժանորդագրվել

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրով նկատեց, որ դատախազի ինքնազգացողությունը վատանում է։

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik․ «Մարտի 1-ի» գործով դատական նիստի ժամանակ վատացավ դատախազ Հայկ Հովհաննիսյանի ինքնազգացողությունը, դատական նիստը ընդմիջվեց։

Հայկ Հովհաննիսյանը կարդում էր 2008թ. մարտի 1-ի գործով կատարված փորձաքննությունների արդյունքները և այդ պահին անսպասելի դադար տվեց:

Դա նկատեց մեղադրյալներից մեկը ՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը։

«Գուցե հանգստանա՞լ է պետք»,– ասաց Խաչատուրովը։

Դրանից հետո դատախազը ընդմիջում խնդրեց, դատավոր Սարգիս Պետրոսյանը չառարկեց։

Հիշեցնենք, որ գործը վերաբերում է 2008 թվականի մարտի 1–ի ողբերգական իրադարձություններին: ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին, նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին և ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին սկզբում մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով («Սահմանադրական կարգի տապալում»): 2021 թվականին Սահմանադրական դատարանն այս հոդվածը համարեց Սահմանադրությանը հակասող, և գործը կարճվեց: Սակայն 2023 թվականին գործը վերաբացվեց զրոյից՝ միաժամանակ նոր ընդունված Քրեական օրենսգրքում նոր հոդված ներմուծելով՝ նոր մեղադրանք առաջադրելու համար:

«Մարտի 1–ի» գործով քրեական հետապնդում է հարուցվել մահացած Գորիկ Հակոբյանի նկատմամբ
ՀՀ հակառոուպցիոն կոմիտեն փետրվարի 12-ին հայտնեց, որ «Մարտի 1-ի» գործով մեղադրանքներ են ներկայացվել նաև Վալերի Օսիպյանին և Ռոբերտ Մելքոնյանին (Ռոբերտ Մելքոնյանը 2008 թվականի հայտնի իրադարձությունների ժամանակ ՊՊԾ գնդի հրամանատարն էր, Վալերի Օսիպյանը` նրա տեղակալը)։
«Մարտի 1–ի» գործով հետապնդում է հարուցվել 4 բանակային կորպուսների հրամանատարների նկատմամբ

Leave a comment