Իսպանական հեղինակավոր Marca մարզական պարբերականը ներկայացրել է 2025/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի 100 հավակնորդի ցուցակը, որում ընդգրկվել է նաև Հայաստանի ազգային հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի» ակումբի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, հայտնում է Armsport.am-ը:
Ննախորդ մրցաշրջանը նա անցկացրել է ռուսական «Կրասնոդարի» կազմում։
Անցած մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը «Կրասնոդարի» մարզաշապիկով մասնակցել է ընդհանուր առմամբ 42 հանդիպման՝ իր ակտիվում գրանցելով 14 գոլ և 18 արդյունավետ փոխանցում։
2025/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակակրի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 22-ին։