ՀԷՑ-ի պետականացման գործընթացի մեկնարկը հետաձգվում է․ հուլիսի երկրորդ կեսի փոխարեն հարցը Կառավարության նիստի օրակարգում կարող է ընդգրկվել ավելի ուշ։ Մինչև հանրային գերակա շահ ճանաչելը պետք է հանրային լսումներ կազմակերպվեն։
Այս մասին Factor TV-ի հետ զրույցում հայտնեց ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
«Ենթադրում եմ՝ օգոստոսի առաջին կեսում կքննարկվի, գուցե նոր Կառավարության օրակարգային հարցերից մեկը լինի հանրային գերակա շահ ճանաչելու որոշումը»,- ասաց Ռոմանոս Պետրոսյանը։
Այսօր ավարտվում է ՏԿԵ նախարարության կողմից e-draft համակարգում ՀԷՑ-ը հանրային գերակա շահ ճանաչելու որոշման նախագծի քննարկումը, որը սկսվել էր հունիսի 22-ից։
Նախարարությունը հիմնավորել է՝ կառույցը հանրային նշանակության ենթակառուցվածք է, որի գործունեությունը ենթակա է պետական խիստ վերահսկողության։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: