Գայլի հարձակում Սյունիքում. Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2 տարեկան երեխա

Բաժանորդագրվել

Դեպքի վայր են մեկնել փրկարարներն ու էկոպարեկները։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Սյունիքի մարզի Գորիսի համայնքի Քարահունջ գյուղում գայլը հարձակվել է բնակիչների վրա։ Այս մասին հայտնում է «Սյունիք Նյուզ»–ը։

Ըստ լրատվամիջոցի` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 6 մարդ, որոնց թվում նաև 2 տարեկան երեխա կա։

Դեպքի վայր են մեկնել փրկարարներն ու էկոպարեկները։ Որոնողական աշխատանքներ են իրականացվում գայլերի ոհմակին հայտնաբերելու և վնասազերծելու ուղղությամբ։

Հանգամանքները ճշտվում են։

Leave a comment