«Պետք է հասարակական կարծիքը պատրաստենք եւ ընդդիմադիր, ապաքաղաքական բոլոր գործիչների միջոցով հանրությանը բացատրենք, որ սա կուսակցական հարց չէ, սա որեւէ մեկիս իշխանության լինելու հարց չէ». Նարեկ Կարապետյան

«Դուք այն մարդիկ եք, ովքեր գաղափարական ընդդիմադիրներ են։ Ձեզ բացատրել պետք չի, թե ինչու մենք պետք է ընդդիմանանք։ Բայց մեր առաջարկը ուրիշ է։ Պետք է հասարակական կարծիքը պատրաստենք, գնահատական տանք, ընդդիմության եւ ընդդիմադիր բոլոր գործիչների, ապաքաղաքական գործիչների միջոցով բացատրենք, որ սա կուսակցական հարց չէ, սա որեւէ մեկիս իշխանության լինելու հարց չէ։ Սա համազգային հարց է, Հայաստանի քաղաքացիների հարցն է, որտեղ բոլորս միակարծիք ենք։

Բոլորս աշխատենք այն հանրույթի հետ, ովքեր լսում են մեզ, ում համար կարեւոր է ձեր կարծիքը։ Եվ բացատրենք սահմանադրության, անկախության, իրական գաղափարի կարեւորությունը։ Որովհետեւ վաղը, մյուս օրը մեր ժողովուրդը պարտադրված, ստիպված է լինելու տարբեր ձեւաչափերով Երեւանում պաշտպանել հայկական սահմանադրություն ունենալու իրավունքը, անկախ երկրի որոշումով սահմանադրություն ունենալու իրավունքը»,- այսօր ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ համախմբման իր կոչին արձագանքած ուժերի և այլ հասարակական-քաղաքական գործիչների հետ հանդիպման ժամանակ։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment