ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News
Գագիկ Ծառուկյանին ունեզրկում են, բռնազավթում նրա կարողությունը, սա լուրջ սիգնալ է գործարար համայնքին, այդ քայլը մեծ վտանգ է ներդրումների համար։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայաքվե» ազգային – քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը։
Միջազգայնագետի համոզմամբ, այս ամենը քաղաքական նպատակ ունի՝ թուլացնել, խեղդել ընդդիմութանը, որ գլխացավանք չպատճառեն իշխանությանը։
«Ընդդիմության քոքը կտրել չի կարող Փաշինյանը, այլ լիդերներ են առաջ գալու, 600 000 մարդու չի կարող կալանավորելով լռեցնել։ Ինչ վերաբերում է փողոցային պայքարին, ապա Փաշինյանն այն կջարդի, ճիշտ հաշվարկներ պետք է լինեն․ մանրակրկիտ պատրաստվել, ունենալ ստրատեգիա», – մեկնաբանեց Սողոմոնյանը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ԱՊ