Թուրքիայի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքը մեկնել է Ադրբեջան։ Նա հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ու քննարկել երկկողմ դաշնակցային հարաբերությունները։
Գյուրլեքը նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների միջև անկեղծ հարաբերությունների շնորհիվ ընդհանուր պատմության, մշակույթի և եղբայրության վրա հիմնված հարաբերությունները զարգացել են։
Կողմերը նաև քննարկել են «Զանգեզուրի միջանցքին» առնչվող հարցեր։
Այդ համատեքստում Գյուրլեքն անդրադարձել է տարածաշրջանում ռազմավարական նախագծերի իրականացման գործում Ադրբեջանի դերին ու ընդգծել, որ Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: