Գլխադասային հանձնաժողովում դրական եզրակացության են արժանացել «Դեղերի մասին» օրենքում առաջարկվող կարգավորումները


ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 30-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են «Դեղերի մասին» օրենքում առաջարկվող լրացումները և փոփոխությունները:


ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Աստղիկ Գրիգորյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո առաջարկներ չեն եղել:


Հիմնական կարգավորումները՝ այստեղ:


Պատգամավորներ Վանիկ Օհանյանը և Լուսինե Բադալյանը ևս նոր կարգավորումներ են առաջարկում «Դեղերի մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում: Հիմնական կարգավորումները՝ այստեղ:


Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը տեղեկացրել է, որ Կառավարության առաջարկներն ընդունվել են հեղինակների կողմից: Կառավարությունը հարցի առնչությամբ ունի դրական դիրքորոշում:

Դիտումների քանակ4

Leave a comment