Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի ֆեյսբուքյան գրառումը
2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է գործի՛։ Լաչինի միջանցքը պետք է ապահովի ազատ, անվտանգ և անխոչընդոտ կապ Հայաստանի ու Արցախի միջև։
Որևէ կողմ պաշտոնապես չի չեղարկել այդ հայտարարությունը, հետևաբար ստանձնած պարտավորությունները չեն կարող պարզապես անտեսվել կամ մոռացության մատնվել։ Արդարություն, իրավունք և պատասխանատվություն. սա պետք է լինի մեր պահանջը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)