https://arm.sputniknews.ru/20260630/inch-harcer-en-qnnarkvum-sdum-drnpak-rezhimvov-meknabanum-e-khudvojany-104014841.html
Ի՞նչ հարցեր են քննարկվում ՍԴ–ում դռնփակ ռեժիմով․ մեկնաբանում է Խուդոյանը
Ի՞նչ հարցեր են քննարկվում ՍԴ–ում դռնփակ ռեժիմով․ մեկնաբանում է Խուդոյանը
Sputnik Արմենիա
Գրանցման մատյանների և հրապարակված արձանագրությունների համադրությամբ հայտնաբերվել է, որ ընտրողների շուրջ 27.800 ստորագրություն բացակայում է։ 30.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-30T16:42+0400
2026-06-30T16:42+0400
2026-06-30T16:42+0400
հովհաննես խուդոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/04/102996556_0:84:1600:984_1920x0_80_0_0_e91123e6153329745319cdbedfc604ca.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Սահմանադրական դատարանում դռնփակ ռեժիմով քննարկվող հարցերից մեկը վերաբերում է գաղտնի ցուցակով քվեարկողներին։ ՍԴ-ի մոտ լրագրողների հետ զրույցում պարզաբանեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը։Ինչպես հայտնի է, երեկվանից Սահմանադրական դատարանն անցել է դռնփակ ռեժիմի՝ քննելով ԱԺ ընտրությունների արդյունքների հետ կապված վեճը։Նա մեկնաբանեց, թե ինչ կասկածներ ունի դիմումատուն, որ այս հարցը քննարկման առարկա է դարձել։ Ըստ Խուդոյանի` ստուգվել են ԿԸՀ–ի կողմից հրապարակված ստորագրված մատյանները՝ դրանք համադրելով ԿԸՀ-ի հրապարակած արձանագրությունների վերջնական թվի հետ։Հայտնաբերվել է 27.800 ստորագրության բացակայություն, մինչդեռ ենթադրվում է՝ ինչքան ընտրող եղել է, այնքան ստորագրություն պետք է լինի։ Խուդոյանի խոսքով՝ ԿԸՀ-ն պարզաբանել է, թե այդտեղ են գաղտնի ցուցակով քվեարկողները, զինծառայողները և այլն։ Դիմումատուի համար սա ընդունելի պատճառաբանություն է, սակայն, ըստ Խուդոյանի, նույնիսկ եթե նվազեցվում է այդ թիվը, մոտավորապես 10 հազարի տարբերություն է լինում։«Իրենք ասում են՝ կա այսքան քվեաթերթիկ, այսքան ընտրող, բայց չկա այդքան ստորագրություն, հետևաբար էդքան ընտրող չի գնացել, բայց էդքան քվեաթերթիկ գոյություն ունի։ Քանի դեռ պարզաբանումներ ներկայացված չեն, թե ինչպես է այդ թիվը ձևավորվում, մենք ընդունում ենք, որ այստեղ կարող է լինել լցոնում»,- նշեց Խուդոյանը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/04/102996556_89:0:1512:1067_1920x0_80_0_0_f886e95efb330a978d15eedab6c70c54.jpg.webp
հովհաննես խուդոյան
հովհաննես խուդոյան
Գրանցման մատյանների և հրապարակված արձանագրությունների համադրությամբ հայտնաբերվել է, որ ընտրողների շուրջ 27.800 ստորագրություն բացակայում է։
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Սահմանադրական դատարանում դռնփակ ռեժիմով քննարկվող հարցերից մեկը վերաբերում է գաղտնի ցուցակով քվեարկողներին։ ՍԴ-ի մոտ լրագրողների հետ զրույցում պարզաբանեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը։
Ինչպես հայտնի է, երեկվանից Սահմանադրական դատարանն անցել է դռնփակ ռեժիմի՝ քննելով ԱԺ ընտրությունների արդյունքների հետ կապված վեճը։
«Նախորդ նիստերի ժամանակ որոշվել էր, որ գաղտնի ինֆորմացիաներ կան, այդ թվում՝ նախաքննական և պետական գաղտնիք պարունակող, նաև գաղտնի ցուցակով քվեարկող ընտրողների վերաբերյալ, հիմնականում զինծառայողներին է վերաբերում խնդիրը, ավելի դետալային չեմ կարող ասել»,- ասաց Հովհաննես Խուդոյանը։
Նա մեկնաբանեց, թե ինչ կասկածներ ունի դիմումատուն, որ այս հարցը քննարկման առարկա է դարձել։ Ըստ Խուդոյանի` ստուգվել են ԿԸՀ–ի կողմից հրապարակված ստորագրված մատյանները՝ դրանք համադրելով ԿԸՀ-ի հրապարակած արձանագրությունների վերջնական թվի հետ։
Հայտնաբերվել է 27.800 ստորագրության բացակայություն, մինչդեռ ենթադրվում է՝ ինչքան ընտրող եղել է, այնքան ստորագրություն պետք է լինի։ Խուդոյանի խոսքով՝ ԿԸՀ-ն պարզաբանել է, թե այդտեղ են գաղտնի ցուցակով քվեարկողները, զինծառայողները և այլն։ Դիմումատուի համար սա ընդունելի պատճառաբանություն է, սակայն, ըստ Խուդոյանի, նույնիսկ եթե նվազեցվում է այդ թիվը, մոտավորապես 10 հազարի տարբերություն է լինում։
«Իրենք ասում են՝ կա այսքան քվեաթերթիկ, այսքան ընտրող, բայց չկա այդքան ստորագրություն, հետևաբար էդքան ընտրող չի գնացել, բայց էդքան քվեաթերթիկ գոյություն ունի։ Քանի դեռ պարզաբանումներ ներկայացված չեն, թե ինչպես է այդ թիվը ձևավորվում, մենք ընդունում ենք, որ այստեղ կարող է լինել լցոնում»,- նշեց Խուդոյանը։