Բուք, մերկասառույց, տեղում է ձյուն. ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը, Սյունիք-Տաթև ավտոճանապարհը, Գյումրի-Բավրա ավտոճանապարհի Քեթիի և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածները դժվարանցանելի են կցորդով բեռնատարների համար։

Կոտայքի մարզում, Վարդենյաց լեռնանցքում, Ապարանի տարածաշրջանում, Ջերմուկ քաղաքում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։

Քուչակ-Ապարան ավտոճանապարհին բուք է։

Գեղարքունիքի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment