https://arm.sputniknews.ru/20260207/arcakhi-temi-arajnvordy-handipum-e-khndrum-amn-pvokhnakhagahi-het-nerkajacnelu-2-karevvor-harc-98543892.html
Արցախի թեմի առաջնորդը հանդիպում է խնդրում ԱՄՆ փոխնախագահի հետ` ներկայացնելու 2 կարևոր հարց
Արցախի թեմի առաջնորդը հանդիպում է խնդրում ԱՄՆ փոխնախագահի հետ` ներկայացնելու 2 կարևոր հարց
Sputnik Արմենիա
Նա վստահություն է հայտնել, որ Վենսի այցը Հայաստան բացառիկ հնարավորություն է՝ առաջ մղելու հրատապ մարդասիրական լուծումներ վերոնշյալ խնդիրներում։ 07.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-07T10:45+0400
2026-02-07T10:45+0400
2026-02-07T10:45+0400
արցախ
արցախի թեմ
տեր վրթանես եպիսկոպոս աբրահամյան
վրթանես եպիսկոպոս աբրահամյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/0a/35192020_0:88:1600:988_1920x0_80_0_0_7346ec88be2173f78057ade46d5e75c5.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նամակով դիմել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսին` խնդրելով անհապաղ բարոյական և դիվանագիտական առաջնորդությունը մարդասիրական և հոգևոր նշանակության 2 հարցերում` գերիների և անհետ կորածների, ինչպես նաև Ացախի ոչնչացվող մշակութային արժեքների։Վրթանես սրբազանն իր նամակում անդրադարձել է Բաքվի բանտում ապօրինաբար պահվող մեր հայրենակիցներին, որոնք պատանդ են վերցվել 2023 թ․ սեպտեմբերի 20–ի պաշտոնական զինադադարից և Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի իշխանությունների ստորագրած պայմանագրից հետո։ Նա հիշեցրել է, որ վերջին Արցախյան պատերազմից մենք ունենք նաև բազմաթիվ անհետ կորածներ։Արցախի թեմի առաջնորդը ԱՄՆ փոխնախագահին խնդրել է, որ Միացյալ Նահանգներն իր ազդեցությունն օգտագործի հայ ռազմագերիների և պատանդների վերադարձի, ինչպես նաև անհետ կորածների կամ նրանց աճյունների որոնման հարցում։Նրա մյուս խնդրանքը վերաբերում է համաշխարհային կրոնական ժառանգության մաս կազմող Արցախի թեմի եկեղեցիների, քրիստոնեական հուշակոթողների և պատմական գերեզմանների պահպանմանը, որոնք այս ընթացքում ոչնչացվում են։«Անկախ փորձագետները և հեղինակավոր դիտորդները փաստագրել են հայկական կրոնական և մշակութային վայրերի վնասումն ու ոչնչացումն այն տարածքներում, որոնք այժմ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Շուշի քաղաքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (Կանաչ Ժամ) և Մոխրենեսի 18-րդ դարի Սուրբ Սարգիս եկեղեցին ընդամենը երկու օրինակ են արդեն հողին հավասարեցված սրբավայրերից։ Մեր ողջ հավատացյալների դասի և հոգևորական եղբայրների անունից դիմում եմ Ձեզ՝ հորդորելով նպաստել մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված անհապաղ քայլերին՝ թույլատրելով և խթանելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ անաչառ գիտական ու մշակութային կառույցների միջազգային մոնիտորինգը և փաստագրումը՝ ապահովելով անսահմանափակ մուտք փորձագետների և անկախ լրագրողների համար, ինչպես նաև աջակցելով սրբավայրերի երկարաժամկետ պահպանության և վերականգնման նախաձեռնություններին»,– ընդգծել է Արցախի թեմի առաջնորդը։Նա վստահություն է հայտնել, որ Վենսի այցը Հայաստան բացառիկ հնարավորություն է՝ առաջ մղելու հրատապ մարդասիրական լուծումներ վերոնշյալ խնդիրներում։Վրթանես սրբազանը նաև ցանկություն է հայտնել հանդիպելու Վենսի կամ նրա պատվիրակության բարձրաստիճան անդամներից մեկի հետ՝ անձամբ ներկայացնելու և քննարկելու այն կոնկրետ քայլերը, որոնք կարող են իրականացվել առաջիկա ամիսներին։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/0a/35192020_83:0:1518:1076_1920x0_80_0_0_ceb04258450fe983d4cb7b6a5d086f72.jpg.webp
արցախ, արցախի թեմ, տեր վրթանես եպիսկոպոս աբրահամյան, վրթանես եպիսկոպոս աբրահամյան
արցախ, արցախի թեմ, տեր վրթանես եպիսկոպոս աբրահամյան, վրթանես եպիսկոպոս աբրահամյան
Նա վստահություն է հայտնել, որ Վենսի այցը Հայաստան բացառիկ հնարավորություն է՝ առաջ մղելու հրատապ մարդասիրական լուծումներ վերոնշյալ խնդիրներում։
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նամակով դիմել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսին` խնդրելով անհապաղ բարոյական և դիվանագիտական առաջնորդությունը մարդասիրական և հոգևոր նշանակության 2 հարցերում` գերիների և անհետ կորածների, ինչպես նաև Ացախի ոչնչացվող մշակութային արժեքների։
Վրթանես սրբազանն իր նամակում անդրադարձել է Բաքվի բանտում ապօրինաբար պահվող մեր հայրենակիցներին, որոնք պատանդ են վերցվել 2023 թ․ սեպտեմբերի 20–ի պաշտոնական զինադադարից և Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի իշխանությունների ստորագրած պայմանագրից հետո։ Նա հիշեցրել է, որ վերջին Արցախյան պատերազմից մենք ունենք նաև բազմաթիվ անհետ կորածներ։
Արցախի թեմի առաջնորդը ԱՄՆ փոխնախագահին խնդրել է, որ Միացյալ Նահանգներն իր ազդեցությունն օգտագործի հայ ռազմագերիների և պատանդների վերադարձի, ինչպես նաև անհետ կորածների կամ նրանց աճյունների որոնման հարցում։
«Հարգանքով խնդրում եմ, որ Միացյալ Նահանգների իշխանությունն իր ազդեցությունն օգտագործի՝ կոչ անելով Ադրբեջանի ղեկավարությանը երաշխավորել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և այլ անաչառ դիտորդական կառույցների անհապաղ և անխոչընդոտ մուտքը անազատության մեջ պահվող բոլոր անձանց մոտ»,– ընդգծել է Վրթանես սրբազանը։
Նրա մյուս խնդրանքը վերաբերում է համաշխարհային կրոնական ժառանգության մաս կազմող Արցախի թեմի եկեղեցիների, քրիստոնեական հուշակոթողների և պատմական գերեզմանների պահպանմանը, որոնք այս ընթացքում ոչնչացվում են։
«Անկախ փորձագետները և հեղինակավոր դիտորդները փաստագրել են հայկական կրոնական և մշակութային վայրերի վնասումն ու ոչնչացումն այն տարածքներում, որոնք այժմ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Շուշի քաղաքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (Կանաչ Ժամ) և Մոխրենեսի 18-րդ դարի Սուրբ Սարգիս եկեղեցին ընդամենը երկու օրինակ են արդեն հողին հավասարեցված սրբավայրերից։ Մեր ողջ հավատացյալների դասի և հոգևորական եղբայրների անունից դիմում եմ Ձեզ՝ հորդորելով նպաստել մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված անհապաղ քայլերին՝ թույլատրելով և խթանելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ անաչառ գիտական ու մշակութային կառույցների միջազգային մոնիտորինգը և փաստագրումը՝ ապահովելով անսահմանափակ մուտք փորձագետների և անկախ լրագրողների համար, ինչպես նաև աջակցելով սրբավայրերի երկարաժամկետ պահպանության և վերականգնման նախաձեռնություններին»,– ընդգծել է Արցախի թեմի առաջնորդը։
Նա վստահություն է հայտնել, որ Վենսի այցը Հայաստան բացառիկ հնարավորություն է՝ առաջ մղելու հրատապ մարդասիրական լուծումներ վերոնշյալ խնդիրներում։
Վրթանես սրբազանը նաև ցանկություն է հայտնել հանդիպելու Վենսի կամ նրա պատվիրակության բարձրաստիճան անդամներից մեկի հետ՝ անձամբ ներկայացնելու և քննարկելու այն կոնկրետ քայլերը, որոնք կարող են իրականացվել առաջիկա ամիսներին։