https://arm.sputniknews.ru/20260605/rusastany-kievi-verahskvoghutjan-tak-gtnvvogh-taratsqic-veradardzrel-e-185-zintsarajvoghi-pn-103074391.html
Ռուսաստանը Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքից վերադարձրել է 185 զինծառայողի․ ՊՆ
Ռուսաստանը Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքից վերադարձրել է 185 զինծառայողի․ ՊՆ
Sputnik Արմենիա
Վերադարձված զինծառայողները ներկայում Բելառուսի տարածքում են։ 05.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-05T15:55+0400
2026-06-05T15:55+0400
2026-06-05T15:55+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ռուսաստան
ուկրաինա
գերի
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/05/103073252_0:0:1920:1080_1920x0_80_0_0_c23607dd6d332709a74238f904bd80f6.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Ռուսաստանը Կիևի ռեժիմի կողմից վերահսկվող տարածքից վերադարձրել է 185 զինծառայողի` փոխարենը Ուկրաինայի զինված ուժերին փոխանցելով 185 ռազմագերիների։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։Նշվում է, որ վերադարձված զինծառայողները այս պահին Բելառուսի տարածքում են, նրանց հետ աշխատում է Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Յանա Լանտրատովան։«Անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո զինծառայողները կտեղափոխվեն ՌԴ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության բուժհաստատություններում հետագա բուժում և վերականգնում անցնելու համար», – հայտնել են գերատեսչությունից:Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
Первые кадры с российскими солдатами, вернувшимися из украинского плена
Sputnik Արմենիա
Первые кадры с российскими солдатами, вернувшимися из украинского плена
2026-06-05T15:55+0400
true
PT0M14S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/05/103073252_480:0:1920:1080_1920x0_80_0_0_5768087259735547406661daabd016e0.jpg.webp
ռուսաստան, ուկրաինա, գերի, տեսանյութեր, видео
ռուսաստան, ուկրաինա, գերի, տեսանյութեր, видео
Վերադարձված զինծառայողները ներկայում Բելառուսի տարածքում են։
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Ռուսաստանը Կիևի ռեժիմի կողմից վերահսկվող տարածքից վերադարձրել է 185 զինծառայողի` փոխարենը Ուկրաինայի զինված ուժերին փոխանցելով 185 ռազմագերիների։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Հունիսի 5-ին Կիևի ռեժիմի կողմից վերահսկվող տարածքից վերադարձվել է 185 ռուս զինծառայող, փոխարենը Ուկրաինայի զինված ուժերին են վերադարձվել 185 ռազմագերիներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ վերադարձված զինծառայողները այս պահին Բելառուսի տարածքում են, նրանց հետ աշխատում է Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Յանա Լանտրատովան։
«Անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո զինծառայողները կտեղափոխվեն ՌԴ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության բուժհաստատություններում հետագա բուժում և վերականգնում անցնելու համար», – հայտնել են գերատեսչությունից:
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։