Եմենի «Անսար Ալլահ» շարժումը (Հութիներ) ստանձնել է Սաուդյան Արաբիայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա իրականացված երկու հարձակման պատասխանատվությունը։
Հութիների ռազմական խոսնակ Յահյա Սարին X սոցիալական հարթակում հայտնել է, որ առաջին հարձակումն իրականացվել է անօդաչու թռչող սարքի միջոցով՝ թիրախավորելով «Արևելք-Արևմուտք» խողովակաշարի պոմպակայանը, իսկ երկրորդը հարվածել է Յանբու քաղաքում նավթային օբյեկտին։ Թիրախում է հայտնվել նաև Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում Saudi Aramco նավթային ընկերությանը պատկանող օբյեկտներից մեկը։
Ըստ Սարիի՝ հութիները հարվածներ են հասցրել նաև Շարուրա օդանավակայանին և Խամիս Մուշայթում ռազմաօդային բազային։ Առաջին գործողության ժամանակ անօդաչու թռչող սարք է ուղղվել Շարուրայում ռազմատրանսպորտային ինքնաթիռի դեմ, իսկ երկրորդի դեպքում կիրառվել է բալիստիկ հրթիռ, որը հաջողությամբ խոցել է թիրախը Խամիս Մուշայթի ռազմաօդային բազայում։
Սաուդյան Արաբիայի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել այս պնդումները։