ՀՀ-ին սպասվում է Ուկրաինայի ճակատագիրը. Վյաչեսլավ Վոլոդին

Հայաստանի համար Եվրամիության հետ ինտեգրման դեպքում կարող է կրկնվել այն, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայի հետ, հայտարարել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։

«Նույնը եղավ Ուկրաինայում։ Երբ որոշում էր ընդունվում ԵՄ-ին ինտեգրվելու մասին, խոսվում էր զարգացման հեռանկարների մասին։ Սակայն իրականում, օրինակ, ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքը, ըստ էության, այդպես էլ չմտավ եվրոպական շուկաներ։ Դրա նկատմամբ սահմանվեցին խիստ և անբարենպաստ սակագնային քվոտաներ։

Նույնը սպասվում է նաև Հայաստանին», – գրել է Վոլոդինը «Մաքս» հարթակում իր ալիքում։

Leave a comment