ԱՄՆ-ը հերքել է Բահրեյնում վաղ նախազգուշացման ռադարը ոչնչացնելու մասին Իրանի հայտարարությունը

Վաշինգտոնը հերքել է Բահրեյնում վաղ նախազգուշացման ռադարը ոչնչացնելու մասին Իրանի հայտարարությունը։

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Բահրեյնի ուղղությամբ արձակել է երկու հարվածային անօդաչու թռչող սարք («կամիկաձե» տիպի), սակայն դրանք երկուսն էլ խոցվել են ամերիկյան ուժերի կողմից։

CENTCOM-ի հայտարարության համաձայն՝ միջադեպի հետևանքով զոհեր կամ վնասներ չեն եղել։

 

Leave a comment