​Արսեն Գևորգյանին կալանավորած Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը ինքնաբացարկ է հայտնել

​Արսեն Գևորգյանին կալանավորած Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը սեփական նախաձեռնությամբ ինքնաբացարկ է հայտնել. տեղեկանում ենք «Դատալեքսից»։

Դատավորի ինքնաբացարկից հետո գործը վերամակագրվել է դատավոր Վարդգես Սարգսյանին։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածու 46–ամյա Արսեն Գևորգյանը մահացավ նոյեմբերի 10–ին կալանավայրում` կալանավորումից 20 օր անց։ Նրա մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։

Leave a comment