Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի գործով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին՝ հաստատման. տեղեկությունն Araratnews-ին փոխանցեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Հիշեցնենք՝ ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևն հոկտեմբերի 1-ին ապօրինի մուտք էր գործել Շաքի բնակավայրի տներից մեկը և հայտնաբերվելուց հետո կրակոցներ արձակել՝ վիրավորելով տանտիրուհուն։
ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը ՀՀ ԱԱԾ-ին տեղեկացրել է, որ ադրբեջանցի զինծառայողն անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։ Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել ՀՀ սահմանը։ Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։
Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել է։