Շաքիի բնակչի տուն ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործի նախաքննությունն ավարտվել է

Շաքի ներխուժած և հայ կնոջը հրազենից վիրավորած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին, հայտնում է Factor․am-ը:

Նոյեմբերի 3-ին լրագրողների հետ ճեպազրույցում Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հայտնել է, թե ադրբեջանցին կրակելnվ սպանելnւ դիտավորություն չի ունեցել։ ՔԿ նախագահի խոսքով՝ ադրբեջանցին ցուցմունք է տվել և հայտնել, որ մառախուղի պատճառով մոլորվել է:

Հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանցի զինծառայողը հատել է Հայաստանի պետական սահմանը, ներխուժել Շաքիի բնակիչներից մեկի տուն և կրակոցներ արձակել։ 39-ամյա կինը վիրավորվել էր, վնասվածք էր ստացել նաև նրա երեխաներից մեկը։ Զինծառայողը հայտնաբերվել և ձերբակալվել է իրավապահների կողմից։

Leave a comment