«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Փաշինյան

Քաղաքականություն

13.11.2026 | 17:39

«Ստացվում ա, որ կարճատև այցով հիմա վերադառնում եմ Երևան։ Ինչու կարճատև այցով, որովհետև վաղը մեկնելու ենք Կամբոջա՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովին»,- ֆեյսբուքյան պաշտոնական իր էջում հրապարակված տեսանյութում ասում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 Հիշեցնենք, որ,  Փաշինյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով մեկնել էր Ֆրանսիա։ Նոյեմբերի 10-ին Փարիզում նա մասնակցել էր Խաղաղության 9-րդ համաժողովին։

Նոյեմբերի 11-ին Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Թուրքիա՝ մասնակցելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 31-րդ համաժողովի (COP31) առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը։

Նոյեմբերի 12-ին վարչապետն աշխատանքային այցով ժամանել էր Իռլանդիա՝ մասնակցելու Դուբլինում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին։ Նույն օրը Դուբլինում տեղի էր ունեցել Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Զրուցակիցները քննարկել են խաղաղության գործընթացին, TRIPP նախագծին, տարածաշրջանային տրանսպորտային կապերին, սահմանազատմանն ու տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր։

 

Leave a comment