«Ինչո՞վ է երաշխավորում, որ 300 հազար ադրբեջանցի չեն գալու Հայաստան, թող երդվի Ալիեւի ազիզ արեւով»․ Սամվել Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն այսօր հայաստանյան լրատվամիջոցների խմբագիրների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ինքը «երաշխավորում է, որ 300 հազար ադրբեջանցիներ չեն գալու Հայաստան»։

«Ինչո՞վ է երաշխավորում, թող երդվի Ալիեւի ազիզ արեւով, որ ինքը երաշխավորում է։ Նույնիսկ համաձայն եմ՝ թող Սաֆարովի ազիզ արեւով երդվի, որ ինքը երաշխավորում է։ Ինչո՞վ է երաշխավորում։ Ինքը երաշխավորեց Արցախը, եւ տեսանք, թե ինչ եղավ Արցախի հետ։ Դուք հիշում եք՝ գոռգոռաց Արցախի հրապարակում եւ հետո շատ համեստ ձեւով հրաժարվեց Արցախից։ Վերջին տարիներին՝ 2020-ից հետո, Հայաստանի իշխանությունները թե Հայաստանի, թե Արցախի մասով ոչ մի որոշման չեն մասնակցում։ Իրենք ունեն շեֆ, շեֆն ինչ որոշում է՝ դա իրագործում են, իրենց կատարողներ են, գործիքներ են, մեր պետությունը հայաթափելու գործիքներ»,- ասաց Սամվել Կարապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Սամվել Կարապետյանն անդրադարձավ նաեւ ռուսական The Insider պարբերականի հրապարակած փաստաթղթին, ըստ որի՝ Սամվել Կարապետյանի անձնագրային գործում նրա աշխատանքի վայրը նշված է «ՖՍԲ-ի տեղեկատվական կենտրոն»։ «Ես, 33 տարի ապրելով Ռուսաստանում, երեւի միակ մարդն եմ, որ ոչ մի հատ ՖՍԲ-շնիկ չեմ տեսել։ Եթե տեսած լինեի, հիմա իրենք կունենային ինչ-որ կադրեր հաստատ։ Դեղին մամուլն է այդպիսի հրապարակում արել, իսկ քանի որ ինքը դեղին մամուլի ներկայացուցիչ է, բռնել է կոնտակտը»,- ասաց Կարապետյանը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment