https://arm.sputniknews.ru/20260521/andranik-tevanjani-veraberjal-haghvordum-stacel-en-qki-pataskhany-102451078.html
Անդրանիկ Թևանյանի վերաբերյալ հաղորդում ստացե՞լ են. ՔԿ–ի պատասխանը
Անդրանիկ Թևանյանի վերաբերյալ հաղորդում ստացե՞լ են. ՔԿ–ի պատասխանը
Sputnik Արմենիա
Քննչական կոմիտեում պատրաստ են ուսումնասիրել հաղորդումը։ 21.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-21T16:36+0400
2026-05-21T16:36+0400
2026-05-21T16:36+0400
հայաստան
անդրանիկ թևանյան
հհ քննչական կոմիտե
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48124992_0:104:1001:667_1920x0_80_0_0_d508babac62c945c4656d79762199845.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի վերաբերյալ որևէ հաղորդում չի ստացել։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին հայտարարեց, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Թևանյանի դեմ հաղորդում կուղարկի ՔԿ` հայրենիքի դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու համար: Թևանյանի արձագանքը չուշացավ. նա հայտարարեց, որ հենց Փաշինյանն է պետական դավաճան և ապագայում ստիպված կլինի պատասխան տալ իր գործողությունների համար:Հիշեցնենք, որ այսօրվա ասուլիսի ժամանակ Թևանյանը հայտարարեց` մտադիր է դատի տալ Փաշինյանին 2 հոդվածով՝ զրպարտություն և պաշտոնեական լիազորությունների չարաշահում: Նա վստահ է, որ գործող վարչապետը վաղ թե ուշ դատարանի առաջ կկանգնի հենց պետական դավաճանության հոդվածով։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48124992_0:0:889:667_1920x0_80_0_0_81ac8bdacacb31b6377ae9eb8713657c.jpg.webp
հայաստան, անդրանիկ թևանյան, հհ քննչական կոմիտե, նիկոլ փաշինյան
հայաստան, անդրանիկ թևանյան, հհ քննչական կոմիտե, նիկոլ փաշինյան
Քննչական կոմիտեում պատրաստ են ուսումնասիրել հաղորդումը։