Պատգամավորի թեկնածուն կմնա կալանքի տակ
ՀՅԴ անդամ, “Հայաստան” դաշինքի պատգամավորի թեկնածու Իգոր Սարգսյանը երկու ամիս եւս կմնա տնային կալանքի տակ։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը’ խափանման միջոցը փոխելու, սակայն նրան թույլատրվեց որպես պատգամավորի թեկնածու տանը հյուրընկալել անձանց’ բացառությամբ դատավարության մասնակիցների։
Պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը մինչ այդ նշել էր, որ անհրաժեշտություն է Իգոր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու, քանի որ առողջական լուրջ խնդիրներ ունի եւ նրան ցուցված է քայլք, վազք, ինչը տնային կալանքի պայմաններում չի կարող։
Իգոր Սարգսյանն էլ նշեց, որ չէր ցանկանա առողջական խնդիրները բարձրաձայնել։ Բայց հիմա խնդիրը իրենց մեկուսացնել է’ որոշակի պրոցեսներից հետ պահելու համար։
Բագրատ Սրբազանի եւ մյուս 17 անձանց գործով դատական նիստով այս պահին ընդմիջում է։