ՌԴ ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի մի շարք ենթակայանների. ՌԴ ՊՆ

ՌԴ ԶՈւ-ն հարվածներ է հասցրել էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին, որոնք ապահովում են Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների աշխատանքը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

​«ՌԴ զինված ուժերը շարունակում են անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցնել էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին, որոնք ապահովում են Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների և Ուկրաինայի ԶՈւ օբյեկտների աշխատանքը, հարվածային ԱԹՍ-ների արտադրության ու պահպանման վայրերին, ինչպես նաև ռազմական գույքով և երկակի նշանակության բեռներով նավերին»,- ասված է ՌԴ ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ գիշերվա ընթացքում հարվածների հետևանքով խոցվել են.

​Պոլտավայի մարզում՝ Գլոբինոյի գործարանը, որի տարածքում իրականացվում էր մեծ հեռահարության անօդաչու թռչող սարքերի հավաքում և պահպանում, ​Կիևի մարզում՝ ենթակայան Բելայա Ցերկով բնակավայրի շրջանում, Դնեպրոպետրովսկի մարզում՝ ենթակայան Կրիվոյ Ռոգ բնակավայրի շրջանում, ​Չերկասիի մարզում՝ ենթակայան Չերկասի բնակավայրի շրջանում, ​Վիննիցայի մարզում՝ քարշային ենթակայան։

​Բացի այդ, Սևծովյան ջրատարածքում՝ Օդեսայից հարավ-արևմուտք, խոցվել է Ուկրաինայի ԶՈւ-ի համար նախատեսված սպառազինությամբ և ռազմական գույքով բեռնված չորաբեռնանավ։

Leave a comment