Պուտինը հայտարարել է ԱՊՀ-ում անվտանգության ամրապնդման կարևորության մասին

Բաժանորդագրվել

Ռուսաստանի առաջնորդը ողջույնի խոսք է հղել ԱՊՀ մասնակից երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների 14-րդ հանդիպման մասնակիցներին:

​​ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի 9 – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ԱՊՀ-ում անվտանգության և կայունության ամրապնդման կարևորության մասին՝ աշխարհի մի շարք տարածաշրջաններում առկա բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի և սրվող հակամարտությունների պայմաններում։

Պուտինը ողջույնի խոսք է հղել ԱՊՀ մասնակից երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների 14-րդ հանդիպման մասնակիցներին: ՌԴ նախագահի ուղերձն ընթերցել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։

​«Այսօր՝ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի և աշխարհի մի շարք տարածաշրջաններում հակամարտությունների սրման պայմաններում, կարևոր է առավելագույնս օգտագործել ձեր կառույցների լուրջ վերլուծական, կանխատեսման ներուժը՝ ԱՊՀ պետությունների անվտանգությունն ու ինքնիշխանությունն ամրապնդելու, Համագործակցության ողջ տարածքում կայունություն ապահովելու համար»,-նշել է Պուտինը։

Ռուսաստանի նախագահը նշել է, որ ամենամյա հանդիպման մասնակիցները պետք է հանգամանորեն քննարկեն մասնագիտական թեմաների լայն շրջանակ, մտքեր փոխանակեն առաջնահերթ միջոցառումների շուրջ, որոնք թույլ կտան առավելագույնս արդյունավետ պաշտպանել քաղաքացիներին արտաքին և ներքին սպառնալիքներից։

​ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ հանդիպումը արդյունավետ կլինի և մասնակիցներին բեղուն աշխատանք է մաղթել։

​Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը գործուղվել է Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների 14-րդ հանդիպմանը։

Leave a comment