Ողբերգական վրաերթ Արագածոտնում․ հետիոտնը տեղում մահացել է

Մահացու վրաերթ Գյումրի–Երևան ճանապարհին․ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/․ Այսօր՝ նոյեմբերի 9-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 07:40-ի սահմաններում Գյումրի-Երևան ավտոճանապարհի 126 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, «Mercedes» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնին։

Ինչպես հայտնում է կայքը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապ օգնություն և ժամանած շտապօգնության բժիշկներն արձանագրել են հետիոտնի մահը։

Վրաերթից հետո «Mercedes»-ը բախվել է ճանապարհին տեղադրված  ցուցանակին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս՝ դաշտամիջյան հատվածում։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզում են վարորդի, մահացածի և ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։ 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է
ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։


Leave a comment