Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը լեհական «Լեգիայի» կազմում առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում:
Լեհաստանի առաջնության 14-րդ տուրում «Լեգիան» մրցակցի խաղադաշտում 2:4 հաշվով պարտվել է «Ռակովին»: Բիչախչյանը փոխարինման է մտել ընդմիջմանը, իսկ 63-րդ րոպեին խփել է հյուրերի երկրորդ գոլը:
27-ամյա ֆուտբոլիստը նախորդ խաղում էր շուրջ երեք ամսվա դադարից հետո խաղադաշտ վերադարձել վնասվածքից ապաքինվելուց հետո: Բիչախչյանը չի հրավիրվել Հայաստանի հավաքականի՝ այս օրերին Երևանում ընթացող հավաքին, ըստ ՀՖՖ-ի՝ դեռ լիարժեք մարզավիճակ չի հավաքել ազգային թիմին օգնելու համար։
Դավիթ Եղիազարյան