https://arm.sputniknews.ru/20260521/qnnarkvum-e-arcakhi-institutneri-verakangnman-harcy-zlm-102432204.html
Քննարկվում է Արցախի ինստիտուտների վերականգնման հարցը. ԶԼՄ
Քննարկվում է Արցախի ինստիտուտների վերականգնման հարցը. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Արցախի մի շարք ՀԿ–ներ դիմել են ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանին` բարձրացնելով սկզբունքային հարցեր։ 21.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-21T11:40+0400
2026-05-21T11:40+0400
2026-05-21T11:40+0400
հայաստան
արցախ
իշխանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/1d/91793180_0:84:1600:984_1920x0_80_0_0_4ac519240435673beac59deab4f76dd3.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Արցախյան շրջանակներում քննարկվում է Արցախի պետական ինստիտուտների լիարժեք գործունեության վերականգնման հարցը։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։«Մի կողմից Նիկոլ Փաշինյանի իշխանությունը սկսել է Արցախի ներկայացուցչության շենքը վերցնելու և Արցախի պետական ինստիտուտների գործունեությունը փաստացի չեզոքացնելու գործընթաց։ Արցախյան շրջանակներում հակառակ գործընթացն է հասունանում. քննարկվում է Արցախի ինստիտուտների, այդ թվում` նախագահի ինստիտուտի լիարժեք գործունեության վերականգնման հարցը։ Ամիսներ առաջ արցախյան մի շարք հասարակական կազմակերպություններ համատեղ դիմել էին Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանին և խորհրդարանական խմբակցություններին` բարձրացնելով մի շարք սկզբունքային հարցեր»,– գրում է թերթը։Պարբերականի տեղեկություններով` այդ հարցերը վերաբերել են Արցախի պետական ինստիտուտների ամբողջական և լիարժեք գործունեությանը, Արցախում պարբերաբար շրջանառվող ֆինանսական չարաշահումների վերաբերյալ պարզաբանումներին, ինչպես նաև այլ հրատապ խնդիրների։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/1d/91793180_89:0:1512:1067_1920x0_80_0_0_de03152d71054f0a120270f80739078a.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արցախ, իշխանություն
հայաստան, արցախ, իշխանություն
Բաժանորդագրվել
Արցախի մի շարք ՀԿ–ներ դիմել են ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանին` բարձրացնելով սկզբունքային հարցեր։
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Արցախյան շրջանակներում քննարկվում է Արցախի պետական ինստիտուտների լիարժեք գործունեության վերականգնման հարցը։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Մի կողմից Նիկոլ Փաշինյանի իշխանությունը սկսել է Արցախի ներկայացուցչության շենքը վերցնելու և Արցախի պետական ինստիտուտների գործունեությունը փաստացի չեզոքացնելու գործընթաց։ Արցախյան շրջանակներում հակառակ գործընթացն է հասունանում. քննարկվում է Արցախի ինստիտուտների, այդ թվում` նախագահի ինստիտուտի լիարժեք գործունեության վերականգնման հարցը։ Ամիսներ առաջ արցախյան մի շարք հասարակական կազմակերպություններ համատեղ դիմել էին Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանին և խորհրդարանական խմբակցություններին` բարձրացնելով մի շարք սկզբունքային հարցեր»,– գրում է թերթը։
Պարբերականի տեղեկություններով` այդ հարցերը վերաբերել են Արցախի պետական ինստիտուտների ամբողջական և լիարժեք գործունեությանը, Արցախում պարբերաբար շրջանառվող ֆինանսական չարաշահումների վերաբերյալ պարզաբանումներին, ինչպես նաև այլ հրատապ խնդիրների։