ՀՅԴ անդամ, Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու անդամ Արաքս Հայրապետյանը գրում է.
«2018-ին իշխանության եկան «Դուխով» կարգախոսով՝ խոստանալով ուժեղ, անվտանգ ու արժանապատիվ Հայաստան։ Բայց տարիներ անց ժողովուրդը տեսավ, թե այդ «դուխովը» ինչ արժեցավ մեզ․ հազարավոր զոհեր, կորցրած Արցախ, թուլացած պետություն ու դուխաթափված ժողովուրդ։
Այդ «դուխովը» չուղղվեց թշնամուն։ Այն ուղղվեց սեփական ժողովրդի դեմ՝ բաժանելով, պառակտելով ու կոտրելով ազգային ոգին։
Այսօր նույն իշխանությունը նոր գլխարկներով է քարորզաշավ վարում «Խաղաղություն» գրությամբ։ Սակայն խաղաղությունը, որը կառուցվում է զիջումների, կորուստների ու ազգային արժանապատվության հաշվին, խաղաղություն չէ։ Դա պարտության հետ հաշտվելու փորձ է։
Հայ ժողովուրդը խաղաղության դեմ չէ։Բայց հայ ժողովուրդը երբեք չի ընդունի այն «խաղաղությունը», որը թշնամուն ուժ է տալիս, իսկ սեփական ժողովրդին՝ լռություն ու վախ։
Հունիսի 7-ին՝ 17»։