Քանի մարդ է մասնակցել Գյումրիում «Հայաստան» դաշինքի հանրահավաքին 19:12-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել

Քաղաքականություն

19.05.2026 | 21:08

«Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը հայտարարություն է տարածել, որ մայիսի 19-ին Գյումրիի Թատերական հրապարակում անցկացված Հայաստան դաշինք-ի հանրահավաքին, իրենց իրականացրած աերոնկարահանման և անհատական հաշվարկի համաձայն, մասնակցել է շուրջ 970 մարդ։ Ըստ կազմակերպության՝ հաշվարկը կատարվել է ժամը 19:12-ի դրությամբ՝ ներառելով նաև հարակից տարածքներում գտնվող քաղաքացիներին։

«Այսօր՝ մայիսի 19-ին, Գյումրիի Թատերական հրապարակում ժամը 18:30-ից մեկնարկել էր «Հայաստան» դաշինքի հանրահավաքը:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 19:12-ի դրությամբ հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 970 մարդ:

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ:

Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։

Հաշվարկը ստուգելու մանրամասն ձևը նկարագրված է այստեղ»,- ասվում է հաղորդագրությունում:

Leave a comment