«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը գրում է.
«Ընտրությունների օրը որքան մոտենա, այնքան ավելի լարված հասարակություն ենք ունենալու։
Հասարակության խիստ բևեռացվածությունը բազում հնարավորություններ է ստեղծում թշնամիների համար։
Մի մոռացեք, որ կան ուժեր, որոնք բացահայտ պատրաստվում են հետընտրական գործընթացներին, իսկ դրա համար նրանց պետք են քաղբանտարկյալներ, դիմակավորված անձինք, կաշառք բաժանողներ, ընտրարշավի ընթացքում սադրանքներ իրականացնողներ, քաղաքակիրթ բանավեճի խոսքը «համբալով» հարստացնողներ, անիրականանալի խոստումներ տվողներ, որոնք ասում են, թե թոշակները 50-100 անգամ կբարձրացնեն, ինչպես նաև իրավապաշտպաններ, որոնք կաշառք բաժանողներից և սադրիչներից քաղաքական հալածյալի կերպար են կերտում։
Սիրելի ժողովուրդ, ես ձեզ խոսք եմ տալիս, որ այս ամենը մեկ օրվա մեջ վերանալու է, և մենք վերադառնալու ենք մեր բնականոն կյանքին։
Այդ օրը լինելու է հունիսի 7-ը։ Այն ամենը, ինչ հիմա կատարվում է, քաղտեխնոլոգների կողմից գծված սցենարներ են։
Զինվեք կուռ համբերությամբ․ մնացել է 20 օր»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: