ԵՏՀ պարզել է ԵԱՏՄ երկրների համատեղ արտահանման համար հեռանկարային շուկաները

Բաժանորդագրվել

Արդյունաբերական համագործակցության և արտահանման զարգացման հիմնական շուկաներն են Չինաստանը, Հնդկաստանը, Ուզբեկստանը, ԱՄԷ-ն, Եգիպտոսը, Իրանը, Բրազիլիան և աֆրիկյան երկրները:

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիան հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների համատեղ արտահանման համար հեռանկարային շուկաների և արդյունաբերական ոլորտների վերաբերյալ զեկույցին, հայտնել է ԵՏՀ մամուլի ծառայությունը։

Ներուժ ունեն մետաղագործությունը, քիմիական արդյունաբերությունը, մեքենաշինությունը, միկրոէլեկտրոնիկան և դեղագործությունը, սպառման շուկաներ էլ կարող են հանդիսանալ Չինաստանը, Հնդկաստանը, Ուզբեկստանը, ԱՄԷ-ն, Եգիպտոսը, Իրանը, Բրազիլիան և աֆրիկյան երկրները։

Արտաքին շուկաներում համատեղ ներկայությունը ընդլայնելու և ԵԱՏՄ երկրների արտադրողների մրցունակությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է գործի դնել արդյունաբերական համագործակցության ֆինանսական աջակցության մեխանիզմը, ավելի ակտիվորեն ներգրավել փոքր և միջին բիզնեսը խոշոր ձեռնարկությունների արտադրական շղթաներում և լիարժեքորեն օգտագործել ազատ առևտրի վերաբերյալ գործող համաձայնագրերի հնարավորությունները, մամուլի հաղորդագրության մեջ մեջբերվում է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանի խոսքերը։

Զեկույցի եզրակացություններն ու առաջարկները կարող են օգտագործվել ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից՝ արդյունաբերական համագործակցության զարգացման և երրորդ երկրների շուկաներ արտահանման ընդլայնման հեռանկարային ուղղությունները պարզելու համար։

Leave a comment