https://arm.sputniknews.ru/20260518/erevani-avtvobusy-zrpartutjun-e-hamarum-avaganu-ynddimadir-andami-hajtararutjuny-102311007.html
«Երևանի ավտոբուսը» զրպարտություն է համարում ավագանու ընդդիմադիր անդամի հայտարարությունը
«Երևանի ավտոբուսը» զրպարտություն է համարում ավագանու ընդդիմադիր անդամի հայտարարությունը
Sputnik Արմենիա
«Մայր Հայաստան» խմբակցության անդամը հայտարարել էր, որ մայիսի 6-ին ընկերությունը մեկ անձից գնման ընթացակարգով 500 հազար լիտր դիզվառելիք է ձեռք բերել մեկ լիտրը… 18.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-18T16:07+0400
2026-05-18T16:07+0400
2026-05-18T16:07+0400
հայաստան
երևան
ավտոբուս
մեսրոպ մանուկյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/1e/60380055_0:83:1601:983_1920x0_80_0_0_bc691267e8f6c72667110126add2ab3c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. «Երևանի ավտոբուս» ընկերությունից վստահեցնում են, որ իրենք դիզելային վառելիք ձեռք բերելիս հակաօրինական որևէ քայլ չեն արել. շուկայականից բարձր գնով վառելիքը ձեռք են բերել գնման բաց, մրցակցային և թափանցիկ 3 ընթացակարգի արդյունքում։ Ընկերությունը պարզաբանում է տարածել` արձագանքելով Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Մեսրոպ Մանուկյանի հայտարարությանը։Ավելի վաղ Մեսրոպ Մանուկյանը հայտարարել էր, որ մայիսի 6-ին ընկերությունը մեկ անձից գնման ընթացակարգով 500 հազար լիտր դիզվառելիք է ձեռք բերել մեկ լիտրը 545 դրամով։ Այժմ Երևանի բենզալցակայաններում դիզվառելիքի մեկ լիտրի արժեքը 510-520 դրամ է։ Նա նշել էր, որ մեծածախ գնման դեպքում հնարավոր է նաև 15-20 տոկոս ցածր արժեքով ձեռք բերել։«Երևանի ավտոբուսից» նշել են, որ ընտրել են ոչ թե հրատապ կամ սահմանափակ, այլ մրցակցային ձևաչափ՝ շուկայի մասնակիցներին հնարավորություն տալով ներկայացնել գնային առաջարկներ։Հաշվի առնելով խնդրի հրատապությունը` «Երևանի ավտոբուս» ընկերությունը կազմակերպել է մեկ անձից գնման հրատապ ընթացակարգ, և գնման հրավերն ուղարկել 7 հնարավոր մասնակցի։Սահմանված ժամկետում հայտ է ներկայացրել երկու ընկերություն՝ «ՍԻՓԻԷՍ ՋԵՆԵՐԱԼ» ընկերությունը՝ 1 լիտրի դիմաց 550 դրամ և «Պրեմիում Օիլ» ընկերությունը՝ 1 լիտրի դիմաց 545 դրամ գնային առաջարկով։ Ընտրվել է «Պրեմիում Օիլ» ընկերությունը, քանի որ նա է ներկայացրել ամենացածր գինը։«Երևանի ավտոբուսից» հայտնում են, որ մրցույթի մասնակից մյուս ընկերությունը` «ՍԻՓԻԷՍ ՋԵՆԵՐԱԼ»–ը, հայտերի ներկայացման վերջնաժամկետի ավարտից՝ մայիսի 6–ից՝ ժամը 10։00–ից հետո` մայիսի 13–ի գրությամբ հայտնել է, որ շուկայում վառելիքի գների նվազումը սկսվել է դեռևս մայիսի 3–ից, իսկ որոշ լցակայաններում դիզելային վառելիքի արժեքը կազմել է 510–520 դրամ։ Մրցույթի ավարտի հաջորդ օրը` մայիսի 7–ին, այս ընկերությունը դիմել է «Երևանի ավտոբուսին» և առաջարկել 400.000 լիտր դիզելային վառելիքը մատակարարել 1 լիտրը 500 դրամով։Ընկերությունից հիշեցրել են, որ «Գնումների մասին» օրենքի և գնման հրավերի պայմանների համաձայն՝ մասնակիցը կարող է փոփոխել հայտը միայն մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետի ավարտը, հետևաբար «Երևանի ավտոբուսը» ոչ միայն պարտավոր չէր ընդունել ժամկետից հետո ներկայացված առաջարկը, այլև չուներ դրա իրավական հնարավորությունը։«Երևանի ավտոբուսից» վստահեցնում են` իրենք գործել են օրենքի շրջանակում՝ ընտրելով սահմանված ժամկետում ներկայացված նվազագույն գնային առաջարկը, առաջնորդվելով մայրաքաղաքի հանրային տրանսպորտի անխափան աշխատանքն ապահովելու առաջնահերթությամբ:
երևան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/1e/60380055_90:0:1510:1065_1920x0_80_0_0_91d9c2df04b1e02dc76898e68b9765e6.jpg.webp
հայաստան, երևան, ավտոբուս, մեսրոպ մանուկյան
հայաստան, երևան, ավտոբուս, մեսրոպ մանուկյան
«Մայր Հայաստան» խմբակցության անդամը հայտարարել էր, որ մայիսի 6-ին ընկերությունը մեկ անձից գնման ընթացակարգով 500 հազար լիտր դիզվառելիք է ձեռք բերել մեկ լիտրը 545 դրամով։
«Երևանի ավտոբուսից» նշել են, որ ընտրել են ոչ թե հրատապ կամ սահմանափակ, այլ մրցակցային ձևաչափ՝ շուկայի մասնակիցներին հնարավորություն տալով ներկայացնել գնային առաջարկներ։
«Ընթացակարգերը, սակայն, չեն կայացել, քանի որ դրանց մասնակցել է միայն «ՍԻ ՓԻ ԷՍ ԷՆԵՐՋԻ ԳՐՈւՊ» ընկերությունը, որի ներկայացրած գնային առաջարկները գերազանցել են սահմանված նախահաշվային՝ 1 լիտրի դիմաց 500 դրամ արժեքը` կազմելով 1 լիտրի դիմաց 550 դրամ»,– ասված է պարզաբանման մեջ:
Հաշվի առնելով խնդրի հրատապությունը` «Երևանի ավտոբուս» ընկերությունը կազմակերպել է մեկ անձից գնման հրատապ ընթացակարգ, և գնման հրավերն ուղարկել 7 հնարավոր մասնակցի։
Սահմանված ժամկետում հայտ է ներկայացրել երկու ընկերություն՝ «ՍԻՓԻԷՍ ՋԵՆԵՐԱԼ» ընկերությունը՝ 1 լիտրի դիմաց 550 դրամ և «Պրեմիում Օիլ» ընկերությունը՝ 1 լիտրի դիմաց 545 դրամ գնային առաջարկով։ Ընտրվել է «Պրեմիում Օիլ» ընկերությունը, քանի որ նա է ներկայացրել ամենացածր գինը։
«Երևանի ավտոբուսից» հայտնում են, որ մրցույթի մասնակից մյուս ընկերությունը` «ՍԻՓԻԷՍ ՋԵՆԵՐԱԼ»–ը, հայտերի ներկայացման վերջնաժամկետի ավարտից՝ մայիսի 6–ից՝ ժամը 10։00–ից հետո` մայիսի 13–ի գրությամբ հայտնել է, որ շուկայում վառելիքի գների նվազումը սկսվել է դեռևս մայիսի 3–ից, իսկ որոշ լցակայաններում դիզելային վառելիքի արժեքը կազմել է 510–520 դրամ։ Մրցույթի ավարտի հաջորդ օրը` մայիսի 7–ին, այս ընկերությունը դիմել է «Երևանի ավտոբուսին» և առաջարկել 400.000 լիտր դիզելային վառելիքը մատակարարել 1 լիտրը 500 դրամով։
Ընկերությունից հիշեցրել են, որ «Գնումների մասին» օրենքի և գնման հրավերի պայմանների համաձայն՝ մասնակիցը կարող է փոփոխել հայտը միայն մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետի ավարտը, հետևաբար «Երևանի ավտոբուսը» ոչ միայն պարտավոր չէր ընդունել ժամկետից հետո ներկայացված առաջարկը, այլև չուներ դրա իրավական հնարավորությունը։
«Առաջարկում ենք նախընտրական ինքնահաստատման և քվե կորզելու փորձերը չկիրառել մի ոլորտում, որտեղ մաթեմատիկական պարզ հաշվարկով, փաստերով հնարավոր է ջրի երես հանել ցանկացած ապատեղեկություն և պաշտոնապես հայտարարում ենք, որ «Երևանի ավտոբուսը» հեղինակությունն արատավորող պնդումները զրպարտություն են, որոնք պետք է արժանանան իրավական գնահատականի»,– ասված է հայտարարությունում։
«Երևանի ավտոբուսից» վստահեցնում են` իրենք գործել են օրենքի շրջանակում՝ ընտրելով սահմանված ժամկետում ներկայացված նվազագույն գնային առաջարկը, առաջնորդվելով մայրաքաղաքի հանրային տրանսպորտի անխափան աշխատանքն ապահովելու առաջնահերթությամբ: