Երևանը պետք է հնարավորինս շուտ հստակեցնի իր դիրքորոշումը՝ Եվրամիությանը կամ ԵԱՏՄ-ին մասնակցության հարցում․ Պուտին

Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու ծրագրերը «առանձնահատուկ քննարկում են պահանջում»։ Այս մասին լրագրողների հարցերին պատասխանելիս այսօր՝ մայիսի 9-ին, ասել է ՌԴ նախագահ Վլադիմր Պուտինը։


 


Նա հնարավոր է համարել ԵԱՏՄ-ի առաջիկա գագաթնաժողովում քննարկել Հայաստանի՝ Եվրամիության հետ կապված ծրագրերի հարցը։ Բացի այդ, ՌԴ նախագահը նշել է․ «Հայաստանը զգալի առավելություններ է ստանում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում»։


 


Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը կաջակցի այն ամենին, ինչը ձեռնտու է հայ ժողովրդին։ Նրա կարծիքով՝ տրամաբանական կլիներ, եթե Հայաստանը հանրաքվե անցկացներ՝ Եվրամիությանը կամ ԵԱՏՄ-ին մասնակցության հարցով։


 


«Երևանը պետք է «հնարավորինս շուտ հստակեցնի» իր դիրքորոշումը՝ Եվրամիությանը կամ ԵԱՏՄ-ին մասնակցության հարցում, և այդ դեպքում հնարավոր կլինի անցնել «քաղաքակիրթ բաժանման» ճանապարհով»,-ասել է Պուտինը։

Դիտումների քանակ10

Leave a comment