https://arm.sputniknews.ru/20260918/vehaparn-u-episkvopvosnern-ajs-angam-nujnpes-chen-masnakci-datakan-nistin-majr-atvor-106993648.html
Վեհափառն ու եպիսկոպոսներն այս անգամ նույնպես չեն մասնակցի դատական նիստին․ Մայր աթոռ
Վեհափառն ու եպիսկոպոսներն այս անգամ նույնպես չեն մասնակցի դատական նիստին․ Մայր աթոռ
Sputnik Արմենիա
«Գործն» արդեն երկրորդ անգամ է մակագրվում դատավոր Սերժ Ռուշանյանին, թեպետ, ըստ ամենայնի, դատավորը խուսափում էր այն քննել։ 18.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-18T12:35+0400
2026-09-18T12:35+0400
2026-09-18T12:35+0400
մայր աթոռ սուրբ էջմիածին
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/07/105541417_0:67:1280:787_1920x0_80_0_0_8ea640b9c0e7005bb7529d4b16c4d47e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik․ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն և 6 եպիսկոպոսներն այսօր նախատեսված դատական նիստին ներկա չեն լինելու։ Այս մասին հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։Բարձրաստիճան հոգևորականներն արդեն երկրորդ անգամ է, որ իրենց «գործի» քննությանը չեն մասնակցում։ Օգոստոսի 28-ին ևս նիստն անցկացվում էր նրանց բացակայությամբ։Հավելենք, որ կաթողիկողի և 6 եպիսկոպոսների «գործով» նախնական դատական նիստը նշանակված է սեպտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Էջմիածին քաղաքի նստավայրում։ Նախագահող դատավոր Սերժ Ռուշանյանն է։Օգոստոսի 7-ին` դատական առաջին նիստին, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ հայտնեց, որից հետո գործը մակագրվեց նույն դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանին։Օգոստոսի 28-ին Ռուշանյանը որոշեց, որ Ամենայն հայոց կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների «գործը» պետք է ուղարկվի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։ Սեպտեմբերի 3–ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանը դիմեց Վճռաբեկ դատարան՝ այս գործի ընդդատության հարցի լուծման համար։Սեպտեմբերի 7–ին հայտնի դարձավ, որ ՀՀ վճռաբեկ դատարանը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների «գործը» կրկին ուղարկել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով, արգելվել է նրա ելքը Հայաստանից:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/07/105541417_72:0:1209:853_1920x0_80_0_0_4dcbb15dc5d5e590a53cde11f92250ef.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մայր աթոռ սուրբ էջմիածին
Բաժանորդագրվել
«Գործն» արդեն երկրորդ անգամ է մակագրվում դատավոր Սերժ Ռուշանյանին, թեպետ, ըստ ամենայնի, դատավորը խուսափում էր այն քննել։
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik․ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն և 6 եպիսկոպոսներն այսօր նախատեսված դատական նիստին ներկա չեն լինելու։ Այս մասին հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 272-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված իրավունքով՝ Ամենայն հայոց կաթողիկոսը և բարձրաստիճան հոգևորականները նիստին չեն ներկայանա։ Նրանց շահերը կներկայացնեն պաշտպանները»,- նշված է Մայր աթոռի տարածած հաղորդագրության մեջ։
Բարձրաստիճան հոգևորականներն արդեն երկրորդ անգամ է, որ իրենց «գործի» քննությանը չեն մասնակցում։ Օգոստոսի 28-ին ևս նիստն անցկացվում էր նրանց բացակայությամբ։
Հավելենք, որ կաթողիկողի և 6 եպիսկոպոսների «գործով» նախնական դատական նիստը նշանակված է սեպտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Էջմիածին քաղաքի նստավայրում։ Նախագահող դատավոր Սերժ Ռուշանյանն է։
Օգոստոսի 7-ին` դատական առաջին նիստին, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանը
ինքնաբացարկ հայտնեց, որից հետո գործը մակագրվեց նույն դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանին։
Օգոստոսի 28-ին
Ռուշանյանը որոշեց, որ Ամենայն հայոց կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների «գործը» պետք է ուղարկվի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։ Սեպտեմբերի 3–ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր
Վահագն Մելիքյանը դիմեց Վճռաբեկ դատարան՝ այս գործի ընդդատության հարցի լուծման համար։
Սեպտեմբերի 7–ին հայտնի դարձավ, որ
ՀՀ վճռաբեկ դատարանը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների «գործը» կրկին ուղարկել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։
Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ
քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով, արգելվել է նրա ելքը Հայաստանից: